«Գետինը մտնեք, ավելի լավ ա»․ Մհեր Գրիգորյանի կինը ամոթանք է տալիս իշխանություններին 

«Գետինը մտնեք, ավելի լավ ա»․ Մհեր Գրիգորյանի կինը ամոթանք է տալիս իշխանություններին 

Փախվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը՝ Աննա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օգտատեր Հասմիկ Մարիտիրոսյանի գրառմանը, որը զոհված զինծառայողի մորաքույր է։ Հասմիկ Մարտիրոսյանը գրել էր․ «Ռոբերտը՝ քրոջս տղան։ Հետմահու արիության մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են, տոպրակով տվել ու գնացել ա: Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ Տաքսու վարորդը»։

Փոխվարչապետի կինն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հասմիկ Մարտիրոսյանի գրառումը ու այն մեկնաբանել հետևյալ կերպ․ «Էս ո՞ւր ենք հասել, գետինը մտնեք՝ ավելի լավ ա։ Վստահ եմ, որ հաշվեք, հաստատ մեր լուսահոգի զոհերից շատ պարապ դեպուտատ ու չինովնիկ ունեք․․․»։