Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ

Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ

Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի Ոսկեպար, Բերքաբեր և Կիրանց գյուղեր, հանդիպել տեղացիներին և իրարամերժ հայտարարություններ արել: Վարչապետ Փաշինյանը տավուշցիներին առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, միևնույն ժամանակ պնդել, որ չորս գյուղերի փոխարեն հանձնում են մեկը, այդ էլ պայմանով, որ ադրբեջանական կողմը ևս պետք է Հայաստանին տարածք հանձնի:

Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ գյուղում տեղացիները Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից դժգոհ են մնացել և այժմ մտածում են իրենց հետագա անելիքների մասին. «Մենք հլա քննարկման մեջ ենք: Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ: Հիմա մենք քննարկում ենք մեր անելիքները: Եթե Խրեմլուն հանձնի Ադրբեջանին, շատ վատ ա լինելու` խաղաղություն չլինելու դեպքում: Հողատարածքներ կան, որ մնալու են նրանց: Ո՞նց կարանք գոհ ըլնենք նրա ասածներից, խառը վիճակ ա սենց», - նշեց Կիրանցի վարչական ղեկավարը: