Պարեկային ծառայության 7 աշխատակից ձերբակալվել է

Պարեկային ծառայության 7 աշխատակից ձերբակալվել է

Այսօր մամուլում կայծակնային արագությամբ տեղեկություններ տարածվեց, որ պարեկային ծառայության մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են կաշառք վերցնելու կասկածանքով։ Պարեկային ծառայության մեր աղբյուրների փոխանցմամբ այժմ պարեկայինում խառը իրավիճակ է։ 18 հոգու մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու կասկածանքով, որից 7֊ն արդեն ձերբակալված են ու նրանց սպառնում է 2-7 տարվա ազատազրկում։

Նման թվով բացահայտումները սկսել են ի հայտ գալ այն հանգամանքից հետո, երբ սկսել են լսել պարեկային ծառայողների հեռախոսները։ Փորձել են անաղմուկ լուծել պարեկայինում առաջացած այս հարցերը, որպեսզի չարատավորվի պարեկայինների անունը, սակայն չստացվեց։

Նշենք նաև, որ վաղը կհրապարակվի նաև Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, մայոր Խաչատուր Սամվելյանի աշխատանքից ազատման մասին: Հավելենք, որ Խաչատուր Սամվելյանը ՔՊ-ական պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի քրոջ որդին է։