Ինքնաթիռում ոչ միայն Արթուր Վանեցյանի դուստրն է եղել, այլեւ Վահե Ղազարյանի ընտանիքը

Ինքնաթիռում ոչ միայն Արթուր Վանեցյանի դուստրն է եղել, այլեւ Վահե Ղազարյանի ընտանիքը

Արթուր Վանեցյանի կինը` Նոնա Վանեցյանն, անդրադառնալով Աբու Դաբիից Երևան թռչող Wizz Air ավիաընկերության օդանավի հետ տեղի ունեցած պատահարին, ֆեյսբուքյան սթորի բաժնում հրապարակել է իր դստեր լուսանկարն ու գրել.

«Անչափ շնորահակալ եմ ուշադրության և հոգատարության համար։ Ասեմ, որ Մարիան քնած է եղել և չի զգացել այս ամենը։ Ինքնաթիռը կայծակից վնասվել և հազիվ է մնացել օդում, հետո վայրէջք կատարել․․․ նկարահանումը՝ անծանոթ ուղևորի, կարևորը՝ մարդկային կորուստ չկա։ Մարիան իջնելուց հետո իր բնականոն ոճով է»։

Հիշեցնենք, որ ինքնաթիռը վնասվել էր կայծակից` օդաչուների դիմահար ապակին է կոտրվել եւ վթարային վիճակում հայտնվել, ուղեւորները խուճապի են մատնվել եւ միայն հրաշքով է օդաչուներին հաջողվել այն իջեցնել:

«Հրապարակի» տեղեկություններով՝ Աբու Դաբիից Երևան թռչող Wizz Air ավիաընկերության ինքնաթիռում այդ օրը եղել են ոչ միայն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի զոքանչը, քենին և դուստրը` Մարիան, այլ նույն ինքնաթիռում են եղել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որդին, հարսը և թոռնիկը: