Սենց խայտառակություն չկա

Սենց խայտառակություն չկա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը այցելել են կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈՀԱԿ։

Նրանք ֆեյսբուքյան իրենց էջերում կիսվել են տպավորություններով և հրապարակել լուսանկարներ։

Թեհմինա Վարդանյանը գրում է՝

«Շտաաաապ

Սա քաղաքային իշխանության կողմից ստեղծված ՀԱՈԿ-ն է, որը «զբաղվում» է շների ստերջացմամբ և որի մասին օր ու գիշեր թմբկահարում են իմ քայլականները։ Ընկերնե՞ր, սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը։

1 վանդակում 5 շուն շնչահեղձ են լինում

 շների համար կերակուր չկա

 բժշկական թափոնի ոչ մատիան կա, ոչ էլ պարզ է՝ ու՞ր են գնում դրանք։ Գուցե և կենցաղային աղբի աղբաման

 դեղորայքը տեսնում եք ՝ ինչ պայմաններում են

 վակցինայի 3 տուփ կա ընդամենը՝ այն էլ մթերային սառնարանում։

 «վիրահատված» շները նետվում են վանդակների վրա

 որևէ փաստաթուղթ գոյություն չունի

Մնացածը քիչ անց...»։

Իսկ Անի Խաչատրյանը գրում է՝

«Սենց խայտառակություն չկա....
Մանրամասն ավելի ուշ....

Ասեմ կարևրը, որ շան կեր այս շենքում չկա,մնացածը շուտով...

Հա ի դեպ այն քոփի փեյսփ արած տեքստը հիշեք ավագանու հարգարժան անդամներ»։