Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին տեղափոխել են Բաքվի մեկուսարան (լուսանկարներ)

Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին տեղափոխել են Բաքվի մեկուսարան (լուսանկարներ)

Գրել ենք, որ Ադրբեջանը Ստեփանակերտից առևանգել և ապօրինի ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և ԼՂ ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամսով ժամկետով։

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը (ՊԱԾ) և համապատասխան տեսանյութ հրապարակել։

Արցախի նախկին ղեկավարները հարցաքննվել են և տեղափոխվել ՊԱԾ-ի Բաքվի մեկուսարան։