Փաշինյանը խաղում է, ավելի մեծ աբսուրդներով, հանրային մտահորիզոնը զբաղեցնելու խաղը

Փաշինյանը խաղում է, ավելի մեծ աբսուրդներով, հանրային մտահորիզոնը զբաղեցնելու խաղը

Սահմանադրագետները նշում ե , որ ՀՀ նոր սահմանադրության համար «Փաշինյան-Ալիև հիմնադիր հայրերին» (միայն այդ երկուսն են նոր սահմանադրության դիսկուրսի քաղաքական շահառուները) անհրաժեշտ է, որ դրան կողմ քվեարկի առնվազն մոտ 650 հազար մարդ, հիմք ընդունելով 2021 -ի համապետական ընտրությունների ժամանակ հրապարակված ընտրողների թիվը, որը կազմում է 2 միլիոն 595 հազար։

Հայաստանի ամենխուլ գյուղի բնակչից մինչև ՄԱԿ-ի քարտուղար հասկանում են, որ Փաշինյանը ի օգուտ նոր սահմանադրության այդքան կողմ ձայն չի կարող հավաքել: Ավելին այդքան ձայն չի հավաքվի, եթե նույնիսկ դրան կողմ քվեարկի հակափաշինյանական ընտրազանգվածի կեսը: Սակայն բոլորը ողջ թափով ընդգրկվել են մի երևույթի քննադատմանը, որը Փաշինյանը հանգիստ ներբեռնել է քաղաքական օրակարգ, այդ օրակարգը նրբորեն համեմելով աբսուրդին մոտիկ և նյարդայնացող դիսկուրսիկներով ( դրոշ, օրհներգ, ցուլ, կարմիր շորեր, բռնված իշխանամերձ IT-շնիկներ, լեգիտիմություն և մեկ կին ատամնատեխնիկ): 

Այս ամենով հանդերձ քողարկվում և մոռացության են մատնվում բոլոր նախորդ օրակարգերը, որոնցով Փաշինյանը կատարյալ ֆիասկո է ապրել և խաղում է նոր ավելի մեծ աբսուրդներով հանրային մտահորիզոնը զբաղեցնելու խաղը:

Ինչպես յուրաքանչյուր ավտոկրատիզմ, այնպես էլ Փաշինյանի կողմից ձևավորված ավտոկրատիզմը ունի «սուրբ գիրք, «մեկ հավատամք» և մեկ «նորին մեծություն շահ» այն է իշխանության պահպանումը: Քանի որ Փաշինյանը իր իշխանության աջակցման ռացիոնալ և էմոցիոնալ ռեսուրսը քամել է մինչև վերջին կաթիլը և իր լեգիտիմությունից մնացել է Լ տառը, ապա նույն լեգիտիմության, այսինքն աջակցման ռեսուրս հայթայթելու համար այլևս որևէ այլ տարբերակ չի մնացել քան նոր աբսուրդների ստեղծումն ու նույնիսկ սեփական պետության նկատմամբ հակավարկանիշի ձևավորումը: 

Այդ հակավարկանիշի ձևավորումը սեփական պետության նկատմամբ միակ քաղաքական օրակարգն է, որը նա դեռ չի օգտագործել ի շահ սեփական իշխանության և հիմա դա էլ է անում, որպես իր քաղաքական կենսունակության վառելիք:

Սակայն խնդրում եմ ուշադիր լինել այն հանգամանքին, որ ավտոկրատ Փաշինյանին սեփական իշխանության տեսանկյունից բացարձակապես չի հետաքրքրում չանցնող նոր սահմանադրության անցկացման օրակարգը, կարևորը այդ ոսկորը երկար կրծվի: Նրան բացառապես հետաքրքում է տարբերակը, երբ նոր սահմանադրության հանրաքվեի հետ միասին կանցկացվի նոր խորհրդարանական ընտրություններ, որտեղ իրեն 650.000 ձայն պետք չէ, այլ պետք է մեծամասնություն ի դեմս իրեն և արբանյակների:

Արդյունքում Ալիև ցլի պահանջները բավարարելու առումով նա ստանձնում է դերակատարություն և դա ցույց տալիս Ալիևին: Արևմտյան իսթեբլիշմենտին կողմից գցված, բայց դեռ շարունակում է բավարարել խաղաղությանամոլությանը հասնող իր պատրաստակամությամբ: Մոմ վառում ռուսական կողմի բարեհաճությանը արժանանալու համար դիցուկ իշխանամերձ շրջանակների IT-շնիկներ ձերբակալելով, իսկ հանրության մեջ ներբեռնում սեփական պետությունը քանդելու և նորը ձևավորելու դիսկուրս: 

Նա շատ լավ հասկանում է, որ ընդդիմադիր առաջնորդ/առաջնորդության վակում/ բացակայությունը, որը նրա իշխանության երկարաձգման հիմնական պատճառներից մեկն է, երկար ձգձգվել չի կարող , ժամանակի հարց է և փորձելու է օգտվել այդ վակումից խորհրդարանական -սահմանադրական ընտրություն-հանրաքվեի ժամանակ մնալով անտանելի, ատելի, սիրված, չսիրված, բայց միակ թեկնածուն, որին 650.000 ձայն պետք չէ նորից իշխանություն դառնալու համար, իսկ մինչև ընտրություններ բոլորին նոր սահմանադրությամբ բավարարել և զբաղեցնել պետք է, ձախողված հանրաքվեի և նոր վտանգների մեղավորն էլ հայտնի է, Սիրելի Ժողովուրդ:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից