Առնվազն 3 ընդդիմադիր պատգամավոր քվեարկել է Վահե Ղալումյանի, գրեթե նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի օգտին

Առնվազն 3 ընդդիմադիր պատգամավոր քվեարկել է Վահե Ղալումյանի, գրեթե նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի օգտին

Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, Տավուշում ադրբեջանական տարածքների մասին երկու անգամ հայտարարած , դրանց փոխանակումը չբացառած Վահե Ղալումյանը այսօր Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՝  ստանալով 74 կողմ ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում ունի 71 պատգամավոր,որոնց քվեները բավարար էին մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու համար, սակայն ընդդիմադիր խմբակցությունների առնվազն 3 պատգամավոր քվեարկել են Վահե Ղալումյանի, գրեթե նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Խորհրդարանում թավշյա խաղեր են, թավշյա սեզոն է։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից