Հիմա ո՞ւմ ասածն անեմ՝ վարչապետի՞, թե՞ մարզպետի

Հիմա ո՞ւմ ասածն անեմ՝ վարչապետի՞, թե՞ մարզպետի

Ես չեմ կարողանում հասկանալ՝ հիմա կորոնավիրո՞ւսը Նիկոլին տեղը չի բերում, թե՞ Նիկոլը կորոնավիրուսին: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է ինձ գցում այս թյուրիմացության մեջ: Գրառում է կատարել իր էջում, թվարկել մարզի գրեթե բոլոր գյուղերըը, նշել թե որ գյուղում քանի վարակված կա ու վերջում կոչ արել՝ «Մնա տանը»: Շատ ներողություն, իհարկե, բայց մի քանի օր առաջ վարչապետն անձամբ, իսկ մեկ օր անց նաև որոշ պատգամավորներ մեզ «դուխ» էին տալիս՝ ժողովուրդ ջան լցվեք դաշտերն ու այգիները, վարուցանք արեք: Ես հիմա ո՞ւմ ասածն անեմ՝ վարչապետի՞, թե՞ մարզպետի: