«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են

«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են

Կազանում խափանված թիվ մեկ բորտի՝ A 319 օդանավի վնասված դետալն արդեն հայթայթել են։ Օդանավը շուտով կնորոգվի եւ կբերվի Երեւան։ Խոսքը հիդրավլիկ համակարգի մաս կազմող տիտանե 2 խողովակի մասին է, յուրաքանչյուրը՝ 0.5 կգ քաշով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 900 հազար դրամ։ Դրանք Հայաստան են բերվել Ֆրանսիայից՝ պատվիրել էին Airbus ընկերությունում։ Դետալները բերվել են ուղեւորատար ինքնաթիռով՝ որպես ձեռքի ուղեբեռ, որպեսզի հետո ուղարկեն Կազան։ Ինչ-որ մեկը Ֆրանսիայից ձեռքով բերել հասցրել է Երեւան, այն չեն իմացել, թե ինչպես մաքսազերծեն։ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը սկզբում դիմադրել է, բայց հարցին միջանկյալ լուծում է գտել, քանի որ հասկացրել են՝ օպերատիվության խնդիր կա։