Թշնամին գրավում է Սյունիքը, կիլոմետրերով առաջ է եկել և ոչ մի դիմադրություն. Իշխանյան

Թշնամին գրավում է Սյունիքը, կիլոմետրերով առաջ է եկել  և ոչ մի դիմադրություն. Իշխանյան

Քաղաքագետ Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Թշնամին գրավում է Սյունիքը, կիլոմետրերով առաջ է եկել Ջերմուկի, Սիսիանի ուղղություններով, Կապան-Մեղրի ճանապարհի եզրով։ Եվ ոչ մի դիմադրություն, կրակոց։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է իրադրության համեմատաբար կայունացման մասին։ Այսինքն՝ գրավել են․․․ ու կանգնե՞լ։

Սա՞ է ձեր կայունությունը,«խաղաղությունը»՝ հանձնել հայրենիքը։ Իսկ մենք․․․ «տեսնես ո՞վ կհաղթի ընտրություններում» և այլ ապուշություններ։ Լավ, չկա՞ մի  վճռական, անձնազոհ անհատ որ կազմակերպի ապստամբություն, եթե արդեն ուշ չի»։