Երջանիկ կյանքի 6 կանոն․ խորհուրդներ հոգեբանից

Երջանիկ կյանքի 6 կանոն․ խորհուրդներ հոգեբանից

Նյու Յորքում բնակվող ծագումով կորեացի հոգեբան Ջիհի Չոն խոսել է «Չոն» հասկացության մասին, որն ավելի քան երկու հազար տարի կորեական մշակույթի, մտածելակերպի անբաժանելի մասն է, գրում է Doctorpiter.ru-ն։

Ըստ այդ հասկացության՝ կյանքի որոշակի սկզբունքների և կանոնների պահպանումը թույլ է տալիս մարդկանց ավելի երջանիկ լինել: «Չոն» հասկացությունը բառացի նշանակում է համայնքի, մտերմության, ջերմության զգացում։ «Չոն»-ը ունի վեց կանոն, որն օգնում է մարդկանց ավելի երջանիկ լինել։ Ջիհի Չոն կիսվել է այդ խոհուրդներով։

Պարբերաբար ժամանակ անցկացրեք սիրելիների հետ

Հոգեբանը խորհուրդ է տալիս չմոռանալ ընտանիքի և ընկերների մասին, անընդհատ ժամանակ գտել նրանց հետ շփվելու համար։ Եվ խոսքը ոչ թե սոցցանցերով, այլ իրական շփման մասին է։

Առաջարկեք օգնություն և աջակցություն

Ըստ հոգեբանի՝ չպետք է բաց թողնել ուրիշներին օգնելու հնարավորությունը։

Ստեղծեք ընդհանուր փորձ

Առիթներ փնտրեք ամենատարբեր մարդկանց միավորելու համար՝ հիմնվելով գոնե ընդհանուր հիշողությունների, ընդհանուր գործի կամ հետաքրքրությունների վրա:

Ընդլայնել սոցիալական շրջանակը

Բաց եղեք անծանոթ թիմերի մարդկանց համար, ջերմորեն հանդիպեք ձեր ընկերների ընկերներին, ողջունեք հարևաններին, պատճառներ գտեք ցանկացած շփման և փոխգործակցության համար:

Ընդունեք ձեր խոցելիությունը

Կարևոր է լինել բաց և անկեղծ հաղորդակցության մեջ, և համարձակություն ունենալ խոստովանելու այն փորձառությունները, զգացմունքներն ու հույզերը, որոնցով դուք այնքան էլ հպարտ չեք։

Եղեք այստեղ և հիմա

«Չոն» հասկացության մեջ կարևոր է այս պահը, ներկան, որից պետք չէ շեղվել։