Սիսիանում կրակոցներ են եղել, վիրավորներ կան

Սիսիանում կրակոցներ են եղել, վիրավորներ կան

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել, մեզ ասացին, որ կան նաև վիրավորներ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՊՆ-ից, լրատվական վարչությունից, ասացին, որ քիչ անց այդ թեմայով հաղորդագրություն կտարածեն։

ՀԳ․ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց․ «Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։ Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել»։