Հասարակություն

Հայաստանը հրաժարվում է ռուսական ավիացիոն ընկերություններից․ Avions Légendaires 

Հայաստանը հրաժարվում է ռուսական ավիացիոն ընկերություններից․ Avions Légendaires 

Ռուսական ավիացիոն արդյունաբերությունը կարծես սկսում է կորցնել հաճախորդներ՝ այդ ոլորտում առկա «հավերժական խնդիրների» պատճառով։ Avions Légendaires պարբերականի հաղորդմամբ, Հայաստանը որոշել հրաժարվել ռուսական ավիացիոն արդյունաբերությունը ներկայացնող ձեռնարկությունների ծառայություններից։ Մասնավորապես, այս տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ սկսել է բանակցություններ հնդկական ավիաշինական HAL կոնցերնի հետ՝ տեղական արտադրության Су-30МКИ  ինքնաթիռնրի եւ դրանց կից սպառազինությունների լրակազմերի ձեռքբերման համար։ Այս կերպ, ըստ պարբերականի, Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական ձեռնարկությունից Су-30СМ (Flanker-C)-ների ձեռքբերումից, որոնց հարցը արդեն հինգ տարի է կախված է օդի մեջ։

Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանը որոշել է արտահանել սեփական արտադրության Су-30МКИ-ները։ Ուշագրավ է այն, որ հայկական կողմը ռուսական կողմին վճարել է Су-30-ների գնի 70 տոկոսը, սակայն ռուսական կողմն այդ ութ կործանիչները դեռ չի տրամադրել, ինչի պատճառով էլ Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական ձեռնարկության ծառայություններից։ Հայաստանը մտադիր է ունենալ 8-12 Су-30МКИ-ներ՝ դրանց կից սպառազինությունների լրակազմերով, նշում է պարբերականը, եւ եթե Երեւանը հրաժարվի ռուսական ձեռնարկության ծառայություններից, ապա կկորցնի Հայաստանին որպես հաճախորդ ու դաշնակից՝ նաեւ այս ոլորտում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image