Հայաստանի իշխանությունները ընկել են ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ, որոնց, ցավոք, կառավարում են Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։
Նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին նման կարճատես քաղաքականության հետևանքները, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
«Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ այս և նախկին խորհրդային այլ երկրների և Ռուսաստանի միջև դարավոր կապերի խզումը, առաջին հերթին, կվնասի նրանց բնակչությանը։ Ավանդական փոխշահավետ տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերը կխզվեն, ինչպես արդեն տեղի է ունենում Մոլդովայում», - ընդգծել է դիվանագետը։