Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ 

Հետաձգման պատճառը դատավորի՝ այլ դատական նիստ ունենալն էր։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբեր ամսին։ 

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։