Բլինքենը զանգահարել է Ալիևին. ինչ են քննարկել

Բլինքենը զանգահարել է Ալիևին. ինչ են քննարկել

Այսօր՝ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Բլինքենն ասել է, որ ինքը տեղեկություններ է ստացել այն մասին, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը առաջացրել է ադրբեջանական կողմի մտահոգությունը, և նա կարծում է, որ կարևոր է պարզաբանել այս հարցը։

Պետքարտուղար Բլինքենն Ալիևին հավաստիացրել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Ալիևն էլ իր հերթին Բլինքենին հայտնել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև եռակողմ հանդիպումը կհանգեցնի լարվածության սրմանը Հարավային Կովկասում։

«Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի մտադրության մասին Արեւմուտքի մեղադրանքները լիովին անհիմն են։

Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին»,- ասել է Ալիևը։