Ավիավթարի հետևանքով զոհվել է Չիլիի նախկին նախագահը 

Ավիավթարի հետևանքով զոհվել է Չիլիի նախկին նախագահը 

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինյերան։
Այդ մասին հայտնում է La Nación թերթը։ Հրատարակության տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է Լոս Ռիոս տարածաշրջանում։  Ինքնաթիռում չորս մարդ է եղել։

Պինյերան երկու ժամկետով զբաղեցրել է նախագահի պաշտոնը՝ 2010-ից 2014 թվականներին և 2018-ից 2022 թվականներին։