Հրայր Թովմասյանին ճանաչում եմ, պարկեշտ իրավաբան է, բայց նա ընկել է նախկինների ցանցի մեջ. Սասուն Միքայելյան | «Հրապարակ» 06.02.2020

Հրայր Թովմասյանին ճանաչում եմ, պարկեշտ իրավաբան է, բայց նա ընկել է նախկինների ցանցի մեջ. Սասուն Միքայելյան | «Հրապարակ» 06.02.2020

«Իշխանափոխություն է եղել, Սահմանադրական դատարանի կազմն էլ պետք է փոխվի: Հարցը դնում ենք ժողովրդի դատին, որ ժողովուրդը որոշի: Եթե մենք սխալ լինենք, մենք կթողնենք, կգնանք, եթե ժողովուրդը որոշի»,-ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանին՝ նա ասաց. «Հրայր Թովմասյանին ճանաչում եմ գրեթե 2000թ.-ից, նորմալ, պարկեշտ իրավաբան է եղել: Իմ ընտրությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ինձ շատ է օգնել, դեմ է եղել այն իշխանություններին: Բայց այն իշխանությունները միշտ ցանց են գցել, խելոքներին տարել են, նա ընկել է այդ ցանցի մեջ»:
Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.