Քաղաքականություն

Արամ Սարգսյանը եւ Գրիգոր Տեր-Ղազարյանը տուժող են ճանաչվել

Արամ Սարգսյանը եւ Գրիգոր Տեր-Ղազարյանը տուժող են ճանաչվել

Արարատի բնակիչ Ստեփան Սամվելյանը կալանքի տակ է՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, Արամ Սարգսյանի մտերիմ, այժմ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի սպանությունը կազմակերպելու մեջ։ Սամվելյանի գործով նախաքնությունն ավարտվել է, գործը դատարանում է։

Սամվելյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը մեզ ասաց, որ ի սկզբանե գործում նշված եղել է Զեյնալյանի անունը, այնուհետեւ մեղադրական եզրակացությունից քննչական մարմինը հանել է։ Գործով տուժող են ճանաչվել Արամ Սարգսյանը եւ նրա եղբոր փեսան՝ գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը։ Նրանք հարցաքննվել են որպես տուժող։ 

Փաստաբանը նաեւ նշեց՝ իր պաշտպանյալն այժմ հիվանդանոցում է՝ առողջական ծանր վիճակով։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image