Հանրային հեռուստաընկերությունը հաստատեց իշխանության քարոզիչ լինելու իր ամոթալի «առաքելությունը»

Հանրային հեռուստաընկերությունը հաստատեց իշխանության քարոզիչ լինելու իր ամոթալի «առաքելությունը»

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով  հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում է:

Հայաստանի Հանրապետության ստեղծումից ի վեր` Վազգեն Վեհափառից սկսած, բոլոր կաթողիկոսների ամանորյա ուղերձները  կեսգիշերից առաջ հեռարձակվել են Հանրային հեռուստատեսությամբ, ինչը մշտապես յուրահատուկ հոգևոր խորհուրդ է ունեցել ամբողջ աշխարհի հայերի համար:
Այս ամոթալի որոշումից հետո էլ Կառավարության ղեկավարի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով տարածվում են Մայր Աթոռին ու Վեհափառ Տիրոջը զրպարտող ու վարկաբեկող տեղեկություններ: Այդ տեղեկությունները բացարձակ սուտ են: 

Այնպես որ Մայր Աթոռը ճիշտ որոշում է կայացրել և չի ընդունել Հ1-ի դիտավորյալ նսեմացնող առաջարկը։ Ու հիմա էլ առանց ամոթի մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ընդդեմ Մայր Աթոռի:
Սա ոտնձգություն է հայ ժողովրդի արժեքների և մեր ազգային ինքնության, Հայոց պետականության բարոյական հիմքերի դեմ: Այն անարգանք է մեր պատմության նկատմամբ: Այս կերպ քաղաքական փորձ է արվում նսեմացնել Հայաստանյայց  Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը  և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում։

Հանրային հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ հաստատեց իշխանության քարոզիչ լինելու  իր ամոթալի «առաքելությունը»:

Արման Թաթոյան