Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը պատրաստվում է հունիսի 21-ին երկար ժամանակով լքել Հայաստանը և մեկնել Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Այսինքն՝ պատրաստվում է փախչել Հայաստանից:
Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք Զաքարյանի հետ, նա ներողություն խնդրելով օգտագործեց Աժ-ում ժամանակին հնչած մի բառ. «Այդ փոքրիկ չա..ախը իր վերջին չա..խությունն է անում, կներեք, որ այսպես եմ արտահայտվում, Աժ ամբիոնից հնչած բառ է: Ես Մինսկը շատ եմ սիրում, շատ ուրախ կլինեի, որ դա իրականություն լիներ, բայց ես այդպիսի մտադրություն չունեմ, ես շտաբում եմ, աշխատում ենք, տեսանելի ապագայում Մինսկ գնալու հեռանկար չկա: Այս ծանր իրավիճակում ինչպես կարող ենք Հայաստանից բացակայել, երբ երկիրը, Մեղրին, Սյունիքը այս վիճակում են»,- ասաց Զաքարյանը: