Իրաքի վարչապետը խոսել է իր դեմ իրականացրած մահափորձի մասին

Իրաքի վարչապետը խոսել է իր դեմ իրականացրած մահափորձի մասին

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քյազեմին հայտարարել է, որ իրեն հայտնի են, թե ովքեր են կազմակերպել իր դեմ մահափորձը, ովքեր են ուղարկել անօդաչուն իր տուն, որին ամրացված է եղել պայթուցիկը։ Նշենք, որ մահափորձից հետո առաջին ժամերի ընթացքում Al Arabia-ն հայտարարել էր, որ որ վարչապետ ալ-Քյազեմին ստացել է վիրավորում եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն իրաքյան անվտանգության մարմինները հայտարարել են, որ նա չի տուժել։

Նշենք նաեւ, որ մահափորձի ժամանակ տուժել են վարչապետ ալ-Քյազեմիի երեք թիկնապահները։ «Մենք հետապնդելու ենք նրանց, ովքեր դա կատարել են։ Մնեք լավ գիտենք, թե նրանք ովքեր են եւ կբացահայտենք նրանց։ Արդարադատության ձեռքը կհասնի մինչեւ Իրաքի ազգային հետախուզական ծառայության սպա Ներբաս Ֆարմանային սպանողին»,- ասել է Իրաքի վարչապետը․ առաջին անգամ մեկնաբանելով իր նստավայրի վրա իրականացված հարձակումը։