Վազգեն Մանուկյանի քավորությամբ ամուսնացել է Վահան Թումասյանի որդին

Վազգեն Մանուկյանի քավորությամբ ամուսնացել է Վահան Թումասյանի որդին

Երկու օր առաջ տեղի է ունեցել Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի որդու՝ Արշակ Թումասյանի հարսանեկան արարողությունը։ Հարսանիքի արարողությունն անց է կացվել Շալե Գյումրի հյուրատանը՝ հայկական ավանդական կերակրատեսակների ու քաղցրավենիքի մատուցմամբ։ «Հարսանիքի քավորը ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է »-hraparak.am-ի հետ զրույցում ասաց փեսայի հայրը՝ Վահան Թումասյանը՝ նշելով․ «Ես զարմանում եմ, թե էդ մարդուն էդքան լավատեսություն, ջիղ որտեղից, այն էլ հիմա, երբ ամեն ինչ շատ վատ է» ։ 

Նշենք, որ զույգի պսակադրությունը կայացել է Բագրավանի նորակառույց եկեղեցում։ Այն կառուցվեց Շիրակ կենտրոնի ջանքերով, քանի որ գյուղում գործող եկեղեցի չկար։