Հայ գերիների հարցը քվեարկվել է ոչ թե փաթեթով, այլ առանձին

Հայ գերիների հարցը քվեարկվել է ոչ թե փաթեթով, այլ առանձին

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներն այժմ փորձում են կապ հաստատել ռուս գործընկերների հետ` հասկանալու, թե որն էր գերիների հարցի քննարկմանը նրանցից մի քանիսի դեմ լինելու պատճառը։

«Գերիների հարցն առանձին փաթեթով է քվեարկության դրվել։ Իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե Ալեքսեյ Նավալնիի հարցի հետ նույն փաթեթով է օրակարգ բերվել։ Չգիտեմ` ինչո՞ւ են մեր ռուս գործընկերները նման դիրքորոշում հայտնել։ Հիմա մեր պատվիրակության տարբեր անդամներ փորձում են կապ հաստատել նրանց հետ ու հասկանալու, թե ինչու է այդպես ստացվել»,-մեզ տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում քննարկում են, որ ռուս պատվիրակները դեմ են քվեարկել հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելու հարցին, քանի որ դրա հետ մեկտեղ նույն փաթեթում եղել է ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի հարցը։

Մարուքյանի խոսքով` ռուսական պատվիրակությունից իրենց հայտնել են, որ կոմունիկացիայի խնդիր է, օնլայն են քվեարկել։ Առաջարկեց սպասել  այսօրվա ելույթներին ,  և եթե ռուսական կողմից ելույթներ լինեն ու աջակցեն հայկական կողմին, կստացվի, որ տեխնիկական խնդիր էր ընդամենը։

Հիշեցնենք,  որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ռուս պատվիրակներից մի քանիսից  բացի թուրքերն ու ադրբեջանցիներն են դեմ  քվեարկել, ինչպես նաև Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը: 
 Օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ` 21, ձեռնպահ` 18: Դեմ քվեարկածներից 5-ը ռուսական պատվիրակության անդամներն են եղել, իսկ ևս 7-ը ձեռնպահ են մնացել։