Մեկնարկում է ՉԼ 5-րդ տուրը․ ի՞նչ հանդիպումներ կան այսօր

Մեկնարկում է ՉԼ 5-րդ տուրը․ ի՞նչ հանդիպումներ կան այսօր

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, մեկնարկելու են աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումները։ H խմբում ուկրաինական «Շախտյորը» սեփական հարկի տակ կընդունի «Անտվերպենին», կատալոնական «Բարսելոնան»՝ «Պորտուին»։

G խմբում «Մանչեսթեր Սիթին» տանը կընդունի «Լայպցիգին», «Յանգ Բոյզը»՝  «Ցրվենա Զվեզդային»։ F խմբում «Միլանը» սեփական հարկի տակ մրցելու է Դորտմունդի «Բորուսիային», ՊՍԺ-ն՝ անգլիական «Նյուքասլի»։ E խմբում իտալական «Լացիոն» Հռոմում մրցելու է «Սելթիկի», «Ֆեյնորդը»՝ «Աթլետիկո Մադրիդի» հետ։