Միխայիլ Ալեքսանդրովին ազատ արձակեցին
Քիչ առաջ ՌԴ դատախազությունը չեղարկել է հայտնի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովի ձերբակալության մասին որոշումը։ Նրան պահել են ոստիկանական բաժանմունքում 9.00-ից մինչեւ 18.00։
«Եկավ իմ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը եւ պահանջեց, որ ինձ ազատ արձակեն։ Դատախազը իմ օգտին որոշում կայացրեց։ Հիմա ես ազատության մեջ եմ, բայց մոտ օրերին նոր սադրանքների եմ սպասում Մոսկվայի պրոադրբեջանական շրջանակներից»,- «Հրապարակին» հայտնեց Միխայիլ Ալեքսանդրովը։
Հիշեցնենք՝ պրոֆեսոր Ալեքսանդրովին այսօր ձերբակալել էին Ադրբեջանում հարուցված քրեական գործի շրջանակում։ Ադրբեջանում Ալեքսանդրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Կարծիքներ