Զոհրաբ Մնացականյանի խորհրդականը ազատման դիմում է գրել

Զոհրաբ Մնացականյանի խորհրդականը ազատման դիմում է գրել

Եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դի­վանագիտական ներկայացուցչությունները գլխավորած, «Սասնա ծռեր» խմբա­վորմանը հրապարակայնո­րեն աջակցած դեսպան Ռուբեն Կարապետյանն ազատման դիմում է ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդականի պաշտոնից։

Նա իր ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 11֊ին հայտնել էր այդ մասին, սակայն պատճառների մասին չէր նշել։

Նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքվեցինք պատճառների մասին, սակայն վերջինս նշեց, որ կոռեկտ չի համարում Կարապետյանի փոխարեն դա ասել։

Նշենք, որ 2018֊ին Կարապետյանը հայտարարել էր, որ հեղափոխությունը չի մտել ԱԳՆ՝ դա հիմնավորելով հետեւյալ կերպ՝ հեղափոխությունը կմտնի ԱԳՆ այն պահից, երբ բոլոր պատահական մարդիկ դուրս կդրվեն համակարգից: