Քաջ նազարների  ժամանակաշրջանը

Քաջ նազարների  ժամանակաշրջանը

Քաջ նազարների ժամանակաշրջանը

Նիկոլ Փաշինյանը, Պրահայում հանդիպելով հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քաղաքացու հարցին՝  հողերը հանձնելու մեղադրանքի մասով,  գերազանցեց  ինքն իրեն, հակադարձելով՝ «․․․  հողերը դու ես հանձնել, որ թողել եկել ես, հանգիստ ապրում ես Պրահայում»։ Հարց՝  այդ դեպքում ինչու՞ ես հողերը հանձնողների հետ հանդիպում։
Անկախացումից հետո արտագաղթի տարբեր պատճառներ են եղել, բայց հիմնականներից, եթե ոչ առաջինը, Հայաստանում ապրելու և արարարելու հնարավորություն չի ստեղծվել, օրենքների ու Սահմանադրության փոխարեն գործել է իշխանությունը բռնազավթած խմբերի շահերը սպասարկող քրեաօլիգարխիկ համակարգը, խնամի-ծանոթ-բարեկամ /ԽԾԲ/, կոռուպցիան, իսկ վերջին երեք տարիներին այդ ամենին ավելացավ անվտանգային համակարգի և ազգային արժանապատվության չգոյությունը, երբ իշխող ապաքաղաքական խմբակի բարոյական արժեհամակարգն իսպառ բացակայում է՝ երկիրը կառավարելով քաջնազարությամբ։
Հ․Գ․ Եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչպես Նիկոլն է ասում, ինչու՞ վարչապետի ընտանիքին վերաբերող կոռուպցիոն սկանդալային փաստեը որևէ ընթացք չեն ստանում։

Պետրոս Մակեյան