Վարդան Այվազյանը դուրս եկավ ԱԱԾ-ից`շնորհակալություն հայտնելով դատավորին (տեսանյութ)

Վարդան Այվազյանը դուրս եկավ ԱԱԾ-ից`շնորհակալություն հայտնելով դատավորին (տեսանյութ)

Քիչ առաջ ԱԱԾ շենքից ազատ արձակվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, ում ԱԱԾ քննչական դեպարտամենտը շաբաթ օրը ձերբակալել էր` նրան կասկածելով 300.1 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ` իշխանության յուրացում: Խոսքը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ցույցերի կազմակերպման մասին է, ըստ ԱԱԾ-ի` իբրև թե Այվազյանն է դրանք կազմակերպել: Պատկերավոր ասած` Այվազյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի առանձնատան «օծանելիքի ու ժամացույցի» գործով:

Այսօր, սակայն, դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց  ԱԱԾ-ի կողմից ձերբակալման որոշումը, նաև մերժեց կալանավորման միջնորդությունը:

Այվազյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից, որի դիմաց նրան սպասում էին ընկերներն ու հարազատները: Մեր հարցին` ինչպես կգնահատի դատարանի որոշումը, Այվազյանն ասաց, որ շնորհակալություն է հայտնում դատավորին և փաստաբանին, մնացածը փաստաբանը կասի: Դատավորը, հիշեցնենք, Արտակ Թադևոսյանն էր:

Մանրամասն` տեսանյութում: