Չինաստանի եւ ԱՄՆ տնտեսությունները կսահմանազատվեն․ Պասկալ Լամի

Չինաստանի եւ ԱՄՆ տնտեսությունները  կսահմանազատվեն․ Պասկալ Լամի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ապագլոբալացնել Չինաստանի եւ ԱՄՆ տնտեսությունները։ Այս կարծիքն է հայտնել 2005-2013 թթ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նախագահ եղած Պասկալ Լամին։ Ըստ [**CNBC**](https://www.cnbc.com/2018/10/08/trump-is-trying-to-de-globalize-the-chinese-and-us-economies-former-wto-chief-says.html)-ի հաղորդման, ԱՄՆ նախագահը չինական ապրանքների հանդեպ բարձր մաքսատուրքեր է սահմանել՝ հույս ունենալով այդպիսով նվազեցնել ամերիկյան առեւտրային դեֆիցիտը։



Այդօրինակ տնտեսական քաղաքականությունը կնվազեցնի չինական ապրանքների գրավչությունը, քանի որ սահմանված բարձր տարիֆների պայմաններում չինական ապրանքների գները կաճեն։ Իր հերթին Պեկինն էլ համարժեք հակընդդեմ քայլեր է կատարել։ Արդյունքում, ըստ Լամիի, երկու առաջատար տերությունների տնտեսությունները կլինեն իրարից քիչ կախված եւ նվազ փոխկապակցված, ինչը արդեն ինքնաբերաբար նշանակում է, որ կլինեն նաեւ քիչ գլոբալացված։



ԱՀԿ նախկին ղեկավարը կանխատեսում է, որ այս յուրօրինակ բաժանումը չի կարող իր հետեւից չբերել առեւտրային հետեւանքներ։ Պասկալ Լամին գտնում է, որ թեեւ դանդաղ, սակայն ամերիկյան եւ չինական տնտեսությունները այնուամենայնիվ կբաժանվեն։