ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել իր զորքերը դուրս բերել Վրաստանի գրավյալ տարածքներից

ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել իր զորքերը դուրս բերել Վրաստանի գրավյալ տարածքներից
Վրաստանում օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան համարվում են գրավյալ տարածքներ եւ պատկանում են իրականում Վրաստանին, օկուպացված Ռուսաստանի կողմից։ Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն՝ մանրամասնելով, որ այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը։



«Այդ շրջանները պատկանում են Վրաստանին եւ մաս չեն կազմում Ռուսաստանի, իսկ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը՝ կոչ անելով Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը այդ շրջաններից՝ տեղակայելով մինչ 2008 թվականի պատերազմի մեկնարկի ելման դիրքերում»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։