Ռոման Աբրամովիչը դադարեցրել է «Չելսիի» մարզադաշտի վերանորոգչական աշխատանքները

Ռոման Աբրամովիչը դադարեցրել է «Չելսիի» մարզադաշտի վերանորոգչական աշխատանքները
Լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դադարեցրել է ակումբի «Սթեմֆորդ բրիջ» մարզադահլիճի վերանորոգչական աշխատանքները: Այս մասին հայտնում է Советский спорт հանդեսը:  Ըստ հաղորդման, հետագա նախապատրաստական աշխատանքներ մարզադահլիճի վերանորոգչության մասով, չեն նախատեսվում: Վերանորոգչական աշխատանքների դադարեցումը պայմանավորված է ներդրումային կլիմայի վատթարացմամբ: Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբրամովիչը Լոնդոնում կարող էր բնակվել ոչ ավել, քան վեց ամիս՝ ունենալով իսրայելական անձնագիր: