Հակոբ Հակոբյանի ու վարդենիկցիների հանդիպումը թեժ է եղել (տեսանյութ)

Հակոբ Հակոբյանի ու վարդենիկցիների հանդիպումը թեժ է եղել (տեսանյութ)
Այսօր առավոտյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնք։ Բանն այն է, որ համայնքի բնակիչները երեկ ճանապարհները փակելուց զատ փակել էին նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Արփա-Սեւան» թունելի ԲԲԸ նախագահ Հակոբ Հակոբյանին պատկանող ՀԷԿ-ի ջրամատակարարումը: Նախքան բուն թեմային անցնելը գյուղացիները Հակոբյանին հիշեցրին նախկինում նրա կողմից արված մի շարք հայտարարություններ։ Գյուղացիների ու պատգամավորի միջև մի յուրատեսակ բանավեճ ծավալվեց․



**- Ես էստեղ հավաքված երիտասարդներին չեմ ճանաչում, բայց մի բան ուզում եմ հարցեմ՝ Հակոբյան Հակո՞բն ա ձեր թշնամին, թե՞ պատգամավորն։**



-Հակոբն, պատգամավորն, ՀՀԿ-ն, - պատասխանեցին վարդենիկցիները



**- Եթե թշնամին պատգամավորն ա, թշնամի ա, քանի որ Նիկոլ Փաշինյանին դե՞մ ա քվերակե։**



-Այո՜,- միաբերան բղավեցին վարդենիկցիները։



**- Ժողովուրդ ջան, Վարդենիկն 2017 թվականի ապրիլի 2-ին 3 հաձար ձեն ա տվել հանրապետականին՝ այդ թվում և ինձ։ Հիմա մի տարի հետո դուք փոշմանել եք, ճի՞շտ ա, ուզում եք Նիկոլը դառնա վարչապետ,- չհասցրեց իր խոսքը ավարտել Հակոբյանը։**



-Մի րոպե ես էդ հարցի պատասխանը տամ,- բոլորին հանգստացնելով՝ ասաց վարդենիկցիներից մեկը,- մենք էդ 3 հազար ձայնը տվել ենք պարոն Հովեյանին՝ Հովեյ Հովոյին ենք տվե։



-**Ես ձեր պատգամավորն եմ եղե, ինձ մի տարի պետք չի, երեկ դուք կուսակցության հայտարարությունը կարդացել եք, մենք 20 ժամում փոշմանել ենք, ընտրում ենք Նիկոլին։ Այսինքն՝ մենք ընդամենը 20 ժամ ենք վերցրել Նիկոլին ընտրելու համար, երկրորդը՝ ձեզնից ո՞վ ա դավաճանին հարգում, բա դուք ուզում էիք՝ ես դավաճան դառնայի ձեր համար, բա ինչի՞ 20 ժամ չեք տալիս ինձ, որ ես դառնամ ձեր ուզած կնոպկա քվերակողը։**



**-**Պարոն Հակոբյան, բա հանրապետական կուսակցությունն, որ 20 տարի էս ժողովրդին էդ 58 դեպուտատով դավաճանեցին, դու էդ հարցի պատասխանն կարա՞ս տաս մեզի։



Հակոբ Հակոբյանի վերջին հարցից հետո գյուղացիների շրջանում վրդովմունք առաջացավ, սակայն նրանց հանդարտեցրեց բնակիչներից մյուսը՝ ասելով՝ « Եթե հիմա մենք ըսենց անենք, էս մարդը կթողի, կգնա՝ մտածելով, որ ինքը ճիշտ էր», այնուհետ ինքը հարց հղեց Հակոբ Հակոբյանին․



**- Պարոն Հակոբյան, Ձեր կողմից հնչած հայտարարությունները՝ ժողովրդի մասին, աղքատության մասին, թանկացումների մասին, գյուղացու ու քաղաքացու տարբերության մասին, մեծ վրդովմունք ա առաջացրել Մարտունու տարածաշրջանի ամբողջ ազգաբնակչության համար։ Ինչպե՞ս կարող է մեր կողմից ընտրված պատգամավորը, ով մեր հետ է ապրել, մեր նման է ապրել, նաև նախիրի հերթ էլ է գնացել ժամանակին, բոստան էլ է ցանել, աղքատ էլ է ապրել, այսօր պատգամավոր է և ասում է՝ թանկացումները չեն ազդում աղքատ մարդկանց վրա, դա վիրավորում ա ցանկացած աղքատ մարդու։ Հնարավո՞ր ա, որ էդ արտահայտությունները արել եք, քանի որ Գալուստ Սահակյանի հետ շատ եք շփվում։**



-Ուրեմն էս վերջինը ես ընդունեցի որպես քաղաքական հումոր։ Առաջին հարցի հետ կապված՝ կա՞ էստեղ որևէ մեկը, որ հիմա ինտերնետով էդ ելույթը հանի, էստեղ լսենք։ Վերջում կհանեք, կլսենք։ Ես երբեք ու երբեք գյուղացու համար իմ կռիվը չեմ թողել։ երբ որ ես ասում եմ, որ գյուղացին աղքատ ա, թանկ ապրանք չի կարողանում առնի, ես սխալ չեմ ասում, ճիշտ եմ ասում։ Երբ որ ես ասում եմ, որ գյուղացին պիտի կարողանա իր հողը, իր գյուղը մշակել, ես սխալ չեմ ասում, իմ ասածը սխալ են մեկնաբանում։ Երբ որ ես ասում եմ աղքատ ա, էն մյուսը հարց չի՞ տալի՝ բա էդ ոնց ա որ աղքատ ա, մեղավոր ա էն մարդը, ով էդ քաղաքականությունը սխալ ա տանում։



Գյուղացիները իրենց վրդովմունքը նաև արտահատեցին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նրա քվերակության մասով՝ ասելով, որ նա նույնպես պետք է Ֆելիքս Ցոլակյաի նման կողմ քվերակեր Փաշինյանին։



Ավելի մանրամասն՝ տեսանյութում