ԵՄ-ն դեմ է Իսրայելում մահապատժի վերականգնմանը

 ԵՄ-ն դեմ է Իսրայելում մահապատժի վերականգնմանը
Հունվարի 3-ին Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել քրեական օրենսդրության փոփոխության օրինագծին, որը դատարաններին թույլատրում է մահապատժի վճիռ կայացնել ահաբեկչություն որակված դեպքերում, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Օրինագիծը հաստատվելու համար պետք է անցնի ևս երեք ընթերցմամբ, հաղորդում է «Ազատությունը»:



«Եվրամիությունը դեմ է Իսրայելում մահապատժի վերականգնմանը՝ անկախ բոլոր հանգամանքներից»,- նոր օրինագծի կապակցությամբ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը:



Նշենք, որ Իսրայելի գործող օրենսդրությամբ մահապատժի վճիռ հնարավոր է կայացնել միայն զինվորական երեք դատավորների միաձնյա որոշման դեպքում, բայց երբեք նման որոշում չի ընդունվել: Իսրայելում միակ մահապատիժն իրականացվել է 1962 թվականին՝ պատերազմի հանցագործ, նացիստ Ադոլֆ Էյխմանի նկատմամբ: