«Չայնիի ոլորաններում» թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է. ՃՈ

«Չայնիի ոլորաններում» թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է. ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է․



Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հատվածում (Չայնիի ոլորաններ), թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:



«Խնդրում ենք լինել ուշադիր, իսկ հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ նշված հատվածով երթևեկելուց»,-հայտնում են ՀՀ ոստիկանությունից: