Ռուսաստանում բենզինի թանկացումը ռեկորդային մակարդակի է հասել

Ռուսաստանում բենզինի թանկացումը ռեկորդային մակարդակի է հասել
Բենզինի մեծածախ գները Ռուսաստանում նոյեմբեր ամսին ռեկորդային թանկացում են արձանագրել: Այս մասին հայտնում է Коммерсант պարբերականը: Այսպես, АИ-92 տեսակի բենզինի համար նոյեմբերի սկզբին մեծածախ գինը աճել է 2,3% հասնելով 42,85 հազար ռուբլու մեկ տոննայի դիմաց, իսկ АИ-95 տեսակի բենզինի համար գնաճը կազմել է 1,7%, հասնելով մեկ տոննայի համար 44,99 հազար ռուբլու: «Շուկայի նման ոչ ստանդարտ վարքագծի պատճառը այն է, որ առանցքային սարքերից մեկի աշխատանքները դադարեցվել են: Միաժամանակ նաեւ շուկայում բենզինի հոսքը նվազել է, իսկ պահանջարկը կտրուկ ավելացել: Այս պարամետրերը համընկել են նավթի` միջազգային շուկայում արձանագրած գնաճի հետ եւ արդյունքում ներքին շուկայում նկատվել է նման շեշտակի գնաճ», — նշվում է հրապարակման մեջ: Ռուսական Разпрвм-нефть ընկերությունը, որը հիմնական դերակատարությունն ունի թանկացման մեջ, նշել է, որ արդեն նոյեմբերի երկրորդ կեսին իրադրությունը կնորմալանա, քանի որ կվերագործարկվի այն մատակարար սարքի աշխատանքները, որոնք դադարեցվել էին դեռ մի շաբաթ առաջ: