Վարդգես Գասպարիի նկատմամբ ուժ կիրառվեց․ նրա ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)

Վարդգես Գասպարիի նկատմամբ ուժ կիրառվեց․ նրա ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսoր Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել էր դատարանի շենքի դիմաց՝ այդ ձեւով բողոքի ակցիա անելով Ժիրայր Սեֆիլյանի համար որպես հանրային պաշտպան ներգրավված փաստաբան Մարինե Թովմասյանի դեմ:



Դատական նիստի ավարտից հետո, երբ Մարինե Թովմասյանը հեռանում էր, Գասպարին նետվեց նրա ավտոմեքենայի առաջ։



Ոստիկաններն ուժ գործադրելով նրան հեռացրին երթեւեկելի հատվածից: 



Քիչ ավելի ուշ, դատարանի բակից դուրս գալուց հետո, փորձեց պառկել Արշակունյաց պողոտայում, այս անգամ ոստիկանները եւս նրան բռնի ուժով հեռացրին։



Վարդգես Գասպարին բղավեց, որ ոստիկանն իրեն հայհոյել է, ապա հայհոյանքը վերահասցեավորեց ոստիկանին: «Շառ ե՞ս»,-արձագանքեց ոստիկանը։



Գասպարիի ինքնազգացողությունը վատացավ, մինչ ներկաները շտապ օգնություն կզանգահարեին, նրա ընկերները մեքենայով տարան նրան։



Մանրանասները՝ տեսանյութում։



(Տեսանյութում առկա է հայհոյախառն բնույթի արտահայտություններ)։