Որպես ձախողված հիմնարկի օրինակ կարելի է նշել Փաստաբանների պալատը

Որպես ձախողված հիմնարկի օրինակ կարելի է նշել Փաստաբանների պալատը

Այսօր տեղի ունեցավ քննարկում փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Երվանդ Վարոսյանի եւ Հովհաննես Չամսարյանի հետ։



«Ամեն ինչ այնքան ակնհայտ է այդ հիվանդ կառույցի հետ, ուղղակի կարելի է որպես ձախողված հիմնարկի օրինակ կարելի է նշել Փաստաբանների պալատը։ Այս մասին հրավիրված քննարկման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նրա խոսքով՝ ՓՊ-ն իր մեջ չունի հակակշիռներ․ «Այն չունի որեւէ մարմին, որը կարող է իրեն հակադրվել, սա է հիմնական խնդիրը պալատի հետ։ Ես այդ հիմնարկի ապագան չեմ տեսնում, պարարտ հող է ստեղծված մի անձի բարդույթի համար։ Դնել այն այդպիսի ծանր վիճակում պարզապես չի կարելի, պետք է այն բարեփոխվել»- ասաց Տիգրան Աթանեսյանը։



Ասուլիսի մյուս բանախոսը՝ փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ նախ շեշտեց, որ անձնական խնդիրներ պալատի անձնակազմի, ղեկավարության հետ չունեն․ «Արա Զոհրաբյանը ընտրել է իր համար լավագույն տարբերակը, նա նշում է, որ անձնական խնդիրներ ունի ինձ հետ։ Պալատի հարվածի տակ ես հայտնվել եմ դեռ այն ժամանակ, երբ իմ դեմ պատվիրված հոդվածներ են եղել, կարգապահական վարույթներ է հարուցվել իմ դեմ։ Ամեն ինչ սկսվեց Արա Զոհրաբյանի ընտրվելուց հետո, երբ խորհրդում քննակվում էր հաստիքացուցկի հարցը, ես եւ իմ ընկերները դեմ ատահայտվեցինք հաստիքացուցակի ուռճացմանը, մենք չգիտեինք, որ Փաստաբանների պալատ պետք է բերվեր Արա Զոհրաբյանի, նրա կնոջ հարազատները. Դա ընդունվեց անձնական վիրավորանք։ Մենք դեմ եղանք նաեւ Նիկոլայ Բաղդասարյանի ապօրինի հեռացմանը խորհրդից»։



Երվանդ Վարոսյանը նաեւ նշեց, որ հետապնդումը իր նկատմամբ բացահայտ սկսվել է, երբ նոր օրենքի նախագիծ էր քննարկվում փաստաբանության վերաբերյալ եւ ինքն առաջարկ է արել, որ մի անձը միաժամանակ մի քանի պաշտոն չի կարող զբաղեցնել ՓՊ-ում. «Արա Զոհրաբյանը լինելով ՓՊ նախագահ, նա նաեւ հանդիսանում է խորհրդի նախագահ, որակավորման հանձնաժողովի նախագահ, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ։ Երբ դու բոլորի նախագահն ես, վերջ դու դառնում ես լիակատար տեր տիրական»։