Ալեքսանդր Լապշինի գործով նախաքննությունն ավարտվել է

Ալեքսանդր Լապշինի գործով նախաքննությունն ավարտվել է

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության գործով նախաքննությունը ավարտվել է: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը: Ինչպես լրատվամիջոցին փոխանցել է Լապշինի շահերի պաշտպան Էդուարդ Չերնինը, գործը ուղարկվել է ի ծանոթություն որից հետո այն կուղարկվի արդեն դատարան:



Նշենք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Իսրայելի քաղաքացիություն ունեցող Ալեքսանդր Լապշինի գործը վարում են Ադրբեջանի Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների վարչության դատախազները: Լապշինը մեղադրվում է «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինաբար հատելու եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ բացահայտ հայտարարություններով հանդես գալու մեջ», ըստ Բաքվի ներկայացրած պաշտոնական մեղադրանքի:



Լապշինը Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին էր արտահանձնվել այս տարվա փետրվարին: Չերնինը նշել է, որ ինքը գործի նյութերը կստանա ամսի երեսունին: Նշենք, որ շարունակվում է նաեւ Լապշինի բուժումը: Փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը իրեն բավականին լավ է զգում:



Հիշեցնենք, որ Ալեքսնադր Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ, ինչն էլ առիթ էր տվել Բաքվի հիստերիկ ջղաձգումներին։



Լապշինին ձերբակալելու եւ արտահանձնելու հայտը մերժել է Ուկրաինան, սակայն բավարարել էր Բելառուսը։