«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա

«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ժամը 12-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց (4-ը՝ Երևան քաղաքում, 17-ը՝ մարզերում):



Նշված 21 ավտոմեքենաներից 7-ը վարել են անչափահասներ, 13 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, մեկ ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: