Դավիթ Հարությունյանի փոխարեն նշանակվել է Վահե Ստեփանյանը

Դավիթ Հարությունյանի փոխարեն նշանակվել է Վահե Ստեփանյանը

Վարչապետը նոր որոշում է կայացրել, որի մեջ ասվում է.



«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝



Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա»:



Նշենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Հարությունյանը,  ով այժմ նշանակվել է արդարադատության նախարար։ «Հրապարակը» հայտնել էր, որ նրա փոխարեն աշխատակազմի ղեկավար կդառնա Վահե Ստեփանյանը, ով աշխատել է «ՀայՌուսգազարդում», եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար եւ համարվում է «վարչապետի մարդը»: