Մահացել է դերասան Կարեն Ջանիբեկյանը

Մահացել է դերասան Կարեն Ջանիբեկյանը

Այսօր մահացել է դերասան Կարեն Ջանիբեկյանը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց դերասան Տիգրան Ներսիսյանը՝ նշելով, որ Կարեն Ջանիբեկյանը շուրջ մեկ տարի է հիվանդ էր և չկարողացավ հաղթահարել հիվանդությունը:



Ըստ Wikipedia hանրագիտարանի՝ Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937թ հուլիսի 1-ին,Երեւանում։ 1966թ ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67 թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 թթ՝ Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։



Կարեն Ջանիբեկյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արեւ», «Արևիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն»,«Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երեւան ջան», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» եւ այլ ֆիլմերում։ 1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։



Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ՝ ժողովրդական արտիստի կոչմանը։