Հասարակություն

«Թոխմախի» գերեզմանատունը՝ թանգարան (ֆոտոշարք)

«Թոխմախի» գերեզմանատունը՝ թանգարան (ֆոտոշարք)

Երեւանի կենտրոնական գերեզմանատան («Թոխմախի») այցելուները կարող են իրենց զգալ ինչպես թանգարանում: Մեկը մեկից շքեղ, ճոխ դեկորներով, մարմարյա արձաններով, հրեշտակներով, քանդակներով ու երեւակայության բոլոր սահմանները հատող «անդրշիրիմյան» աքսեսուարներով «զարդարված» գերեզմանները քեզ տեղափոխում են անտիկ աշխարհ, որտեղ կարելի է հիանալ մարդկային ձեռքերի շնորհքով: Մեզ ուղեկցող գերեզմանատան աշխատակիցը ասում է՝ ինչքան գերեզմանը շքեղ սարքես, ադքան քո պատիվն է: Այստեղ շքեղ գերեզմանները միայն օլիգարխներին չի պատկանում, հաճախ հասարակ հայ քաղաքացին, ով ամենեւին էլ շքեղ ու ապահովված կյանքով չի ապրել, մերձավորի մահանալուց հետո, վարկեր եւ պարտքեր անելով, այնպիսի շքեղ գերեզման է սարքում, որի մասին կերազեր հանգուցյալը: Այս ամենի կողքին մեծ թիվ էին կազմում նաեւ խոտածածկ, փոքր տապանաքարերով հասարակ գերեզմանները:



Ներկայացնում ենք մեր ֆոտոշարքը «Թոխմախի» գերեզմանոցից



width=240 width=240 width=240 width=240



width=240



width=240



 



Այսպես, գերեզմանատուն ոտք դնելիս առաջինը աչքի է զարնում արձաններով լեցուն մի գերեզման, ասում են, թե այն Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից մեկինն է, նախարարն էլ ժամանակ առ ժամանակ այցելում է, թարմ ծաղիկներ բերում:



width=240 width=240



width=240



Խաչատրյանների գերեզմանոցին չի զիջում հայտնի գործարար, միլիարդատեր ռուսաստաբնակ Սամվել Կարապետյանի գերդաստանի գերեզմանը: Այստեղ մշտապես թարմ ծաղիկներ են դրված, արտաքուստ ճոխ արձաններ, քանդակներ չկան, բայց գերեզմանի կողքը թանկարժեք քարից սպասասրահ են սարքել՝ սեղան, նստարանով եւ ծածկով, աշխատակիցն ասում է, թե այս գերեզմանոցը մոտ 50-60 հազար դոլար արժե: Այն հաճախ է հյուրեր «ընդունում», Սամվել Կարապետյանն էլ Հայաստանում լինելու դեպքում այցելում է:



width=240 width=240



«Օրենքով գողեր»-ի գերեզմանները հեռվից հեռու տարբերվում են օլիգարխների հարազատների գերեզմաններից, այստեղ տեղադրված արձանները հաճախ բազմած են աթոռին եւ այնպիսի խրոխտ հայացք ունեն, որ միանգամից սթափեցնում են անցորդներին: Հայտնի «օրենքով գողերից» «Թոխմախի» գերեզմանատանը հանգչում են Մամիկը, Սվո Ռաֆը և այլք: Նրանց շիրիմներին այցելում են ոչ միայն տեղաբնակները, այլև դրսից հյուրեր, քրեական հեղինակություններ՝ սեւ հագուստով, գոլդ համարանիշներով մեքենաներով:



width=240



width=240 width=240



Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը եւս այստեղ գերեզմանատուն ունի, ասում են՝ ջանք ու եռանդ չի խնայել, մեծ գումարներ է ծախսել տեղը տեղին գերեզմանատուն սարքելու համար: Այստեղ է հանգչում նաև գործարար Հրանտ Վարդանյանը: Նրա գերեզմանատունն էլ «ետ» չի մնում նախորդներից, դեռ մի բան էլ «քայլում է» ժամանակին համահունչ, տարածքը հսկվում է տեսախցիկով: 



Մեզ ուղեկցող անձնավորությունը պատմեց նաեւ, որ այստեղ հաճախ խնջույքներ են կազմակերպում, գալիս են հանգուցյալներին հիշելու, ձեռքի հետ էլ քյաբաբ, խորոված են պատվիրում եւ առաքիչները, բերելով սնունդը, մնում են շիվար: Ուտել-խմելուց հետո էլ գինովցած հյուրերը հաճախ կռվի են բռնվում՝ մոռանալով, թե ինչի համար են հավաքվել: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image