Այլ

Ադրբեջանցիներն առևանգել են ամուսնուս․ Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել

Ադրբեջանցիներն առևանգել են ամուսնուս․ Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել

Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, սահմանին ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձում էր հեռանալ Արցախից՝ ադրբեջանական օկուպացիայից փրկվող հազարավոր այլ հայերի հետ։ 

Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս-ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, զրկանքներ կրել և նրանց հետ գոյատևման պայքար մղել։ Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և խնդրում եմ ձեր աջակցությունը»:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image