Որ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանը մանկական Եվրատեսիլում

Որ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանը մանկական Եվրատեսիլում

Ընդամենը վայրկյաններ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Ֆրանսիան:

Հայաստանի այս տարվա պատվիրակ Yan Girls խումբը ներկայացավ «Do It My Way» երգով և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Ժյուրիի կազմից Հայաստանի պատվիրակությանը 12 միավոր են տվել Մալթան, Միացյալ Թագավորությունը, Մակեդոնիան, Գերմանիան:

Մյուս երկրներից հետևյալ միավորներն ենք ստացել` Իռլանդիա` 2, Ուկրաինա`10, Իսպանիա` 3, Էստոնիա` 8, Լեհաստան` 7, Վրաստան` 10, Պորտուգալիա` 2, Ալբանիա` 6, Իտալիա` 5, Ֆրանսիա` 7, Նիդեռլանդներ` 8: