Նոր մանրամասներ`Կարո Փայլանին եկեղեցուց վռնդելու դեպքից

Նոր մանրամասներ`Կարո Փայլանին եկեղեցուց վռնդելու դեպքից

Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանի՝ Բըրբանքում տեղի ունեցած միջադեպի մասով նոր մանրամասներ հայտնի դարձան։

Այն բանից հետո, երբ որ Փայլանին դուրս են հրավիրել եկեղեցուց, դուրս գալուց անմիջապես հետո հրմշտոց է սկսվել։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։

«Եկեղեցում մարդիկ խուսափեցին վիրավորելուց, սակայն երբ նա դուրս եկավ եկեղեցուց՝ սկսեցին թուրք, Էրդողանի շուն, սրիկա և այլն։ Բանը հասավ նույնիսկ հրմշտոցին։ Հասկացան, որ եկեղեցու ներսում ավելի ապահով էր՝ հետ մտան եկեղեցի ու եկեղեցու հետևի դռնով, Սրբազանի ուղեկցությամբ դուրս եկան։ Սրբազանի հետ ապահով էր, Սրբազանից կազդվեին մարդիկ»,-տեղեկացրեց հայ համայնքի ներկայացուցիչը։