Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանի՝ Բըրբանքում տեղի ունեցած միջադեպի մասով նոր մանրամասներ հայտնի դարձան։
Այն բանից հետո, երբ որ Փայլանին դուրս են հրավիրել եկեղեցուց, դուրս գալուց անմիջապես հետո հրմշտոց է սկսվել։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։
«Եկեղեցում մարդիկ խուսափեցին վիրավորելուց, սակայն երբ նա դուրս եկավ եկեղեցուց՝ սկսեցին թուրք, Էրդողանի շուն, սրիկա և այլն։ Բանը հասավ նույնիսկ հրմշտոցին։ Հասկացան, որ եկեղեցու ներսում ավելի ապահով էր՝ հետ մտան եկեղեցի ու եկեղեցու հետևի դռնով, Սրբազանի ուղեկցությամբ դուրս եկան։ Սրբազանի հետ ապահով էր, Սրբազանից կազդվեին մարդիկ»,-տեղեկացրեց հայ համայնքի ներկայացուցիչը։