Տիկնիզյանը Իտալիայու՞մ․ նոր ակումբներ են մտել խաղի մեջ

Տիկնիզյանը Իտալիայու՞մ․ նոր ակումբներ են մտել խաղի մեջ

Մարզական մամուլում հրապարակումները չեն դադարում այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով սկսվել են հետաքրքրվել Իսպանիայում։ Գրվել էր,որ 24-ամյա հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերով լրջորեն հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադը»։

Սովորաբար նման դեպքերում ֆուտբոլիստի ներկայացուցիչները հերքում են նման դեպքերի վերաբերյալ ցանկացած խոսակցություն՝ ասելով, որ դեռ ոչինչ հստակեցված չէ, սակայն Տիկնիզյանի գործառկալը կարծես ճիշտ հակառակն է արել։

Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը թեմայի վերաբերյալ անդրադառնալով հարցերին, օրերս ասել էր․ «Այս պահի դրությամբ մեզ հետ չեն կապվել, սակայն հայտնի է մեզ, որ Նաիր Տիկնիզյանը այս պահի դրությամբ նրանց առաջնային նպատակներից մեկն է»։ Մինչ քննարկվում է Իսպանիա տեղափոխվելու տարբերակները, ասօր արդեն նոր հրապարակումներ են եղել, համաձայն որոնց, հայազգի ձախ պաշտպանին իրենց կազմերում են ուզում տեսնել նաև իտալական «Բոլոնիան» ու «Էմպոլին»։ SE-ի աղբյուրների համաձայն՝ իտալական ակումբների սկաուտները հետևել են Տիկնիզյանի խաղին Հայաստանի ազգային հավաքականի վերջին հաղթական երկու հանդիպումներում։