Հասարակություն

Չարենցավանի բնակիչները շարունակում են պայքարը. դիմել են համայնքապետին

Չարենցավանի բնակիչները շարունակում են պայքարը. դիմել են համայնքապետին

Չարենցավանի բնակիչները որոշել են շարունակել պայքարը`  Չարենցավանի անձնագրայինը բաժինը վերականգնելու համար և բողոքի ակ ցիա կազմակերպելու  համար դիմել են համայնքապետին:

«Հարգելի’ պարոն Շահգալդյան,

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթները իրազեկում ենք հանրային հավաքի անցկացման մասին.

1) հավաքի վայրը՝ ք. Չարենցավան, Գանգրահեր տղայի հուշարձանի հարակից տարածք,
2) հավաքի սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը՝ 05/08/2024թվական՝ ժամը 15:00, ավարտը՝ 06/08/2024 թվական՝ ժամը 22:00,
3) հավաքի նպատակը` Չարենցավանի անձնագրային բաժինը Հրազդանից հետ բերելու հանրային պահանջ,
4) մասնակիցների սպասվող թիվը՝ 20-120,
5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ և այլն)` պաստառներ, վրաններ,
6) կարգադրիչների նախատեսվող թիվը՝ 5,
7) երթի դեպքում՝ երթի ուղին և ժամանակացույցը` երթ չի նախատեսվում,

Հավաքի կազմակերպիչներ՝

Գևորգ Հակոբյան, հեռ. 077-44-44-71, ք. Չարենցավան, 3-րդ թաղ, 12-րդ շենք, 23-րդ բնակարան
Գագիկ Գաբրիելյան, հեռ. 077-74-35-72, ք. Չարենցավան, 8-րդ թաղամաս, 12-րդ շենք, 18-րդ բնակարան»։

   

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image